Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
LG-ն իր նոր գովազդային տեսահոլովակում միաժամանակ 3 սարք է ներկայացրել
03/02/2015 13:25

LG-ն իր նոր գովազդային տեսահոլովակում միաժամանակ 3 սարք է ներկայացրել

LG ընկերությունը «Ո՞վ է փչացրել Ջենիի հարսանիքը» (Who ruined Jenny’s wedding?) խորագրով գովազդային արշավ է գործարկել: Վեց րոպե տևողությամբ տեսանյութում հարավկորեական ընկերությունը միաժամանակ երեք սարք է գովազդում՝ G3 մոդելի սմարթֆոն, 4K OLED-հեռուստացույց և G Watch R «խելացի» ժամացույց: 

Հարկ է նշել, որ տեսահոլովակի հերոսներն աչքի են ընկնում բարձրակարգ կատարողական վարպետությամբ, իսկ դետեկտիվ սյուժեի շնորհիվ այն կարող է կարճամետրաժ ֆիլմի կոչում ստանալ:  

LG ընկերության գովազդային տեսահոլովակի հետաքրքրաշարժ սյուժեին ծանոթանալու համար առաջարկում ենք պարզապես դիտել այն: