Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Twitter-ը գնել է հնդկական ZipDial սթարթափը
21/01/2015 14:22

Twitter-ը գնել է հնդկական ZipDial սթարթափը

Twitter միկրոբլոգերի ծառայությունը գնել է հնդկական ZipDial ընկերությունը: Գործարքի վերաբերյալ մանրամասները չեն հրապարակվում, սակայն հաջողվել է պարզել, որ սթարթափ-ընկերության արժեքը 30 միլիոն ԱՄՆ դոլար է կազմել: 

ZipDial-ը խոշոր ընկերություններին տեղեկատվություն է տրամադրում այն բաժանորդների մասին, ովքեր զանգահարում են «թեժ գծերի» անվճար հեռախոսահամարներով և մասնակցում են տարատեսակ մրցույթների: Հեռախոսահամարները, որոնցից իրականացվում են զանգերը, հայտնվում են ընկերության տվյալների բազայում, և տվյալ բաժանորդներն սկսում են պարբերաբար գովազդային առաջարկներ պարունակող հաղորդագրություններ ստանալ: Ծառայության հաճախորդների ցանկում ներառված են այնպիսի հանրաճանաչ անուններ, ինչպիսիք են Procter & Gamble-ն ու Walt Disney Company-ն:  

Գնելով ZipDial ընկերությունը՝ Twitter-ը մտադիր է մի շարք երկրներում ընդլայնել գովազդի թիրախավորման իր ծառայությունը: