Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դրոնը ամպերի վրայից նկարել է Դալլասի կենտրոնը
10/12/2014 16:42

Դրոնը ամպերի վրայից նկարել է Դալլասի կենտրոնը

Էնտուզիաստների մի խումբ դրոնի միջոցով նկարել և ցույց է տվել, թե ինչպիսին է արևածագը Դալլասի կենտրոնում: 

Նկարահանման գործընթացն իրականացվել է դեկտեմբերի 9-ի վաղ առավոտյան: Քաղաքն այդ որը թանձր մշուշով էր պատված, և հենց այդ է պատճառը, որ թռիչքի մի որոշակի հատվածում տեսախցիկը ոչինչ չի ֆիքսել: Նկարահանման համար օգտագործվել է DJI Phantom 2 Vision Plus մոդելի դրոնը: 

Տեսանյութում կարելի է տեսնել Դալլասի ամենաբարձր երկնաքերներից մի քանիսը, օրինակ` Bank of America շինությունը (281 մ), Renaissance աշտարակը (270 մ), ինչպես նաև Fountain Place և Trammell Crow Center շինությունները (համապատասխանաբար 220 մ և 209 մ):