Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ինչպես մեկ հաղորդագրության միջոցով «սպանել» WhatsApp-ը
04/12/2014 23:24

Ինչպես մեկ հաղորդագրության միջոցով «սպանել» WhatsApp-ը

Ազգությամբ հնդիկ երկու դեռահասներ WhatsApp հաղորդակցման հարթակում խոցելիություն են հայտնաբերել: Նրանք պարզել են, որ ընդամենը մեկ հաղորդագրություն ուղարկելու միջոցով զրուցակցի սմարթֆոնում կարելի է անջատել հավելվածը: 

Երիտասարդները պարզել են, որ զրուցակցին 2000 հատուկ սիմվոլներից բաղկացած հաղորդագրություն ուղարկելու միջոցով կարելի է խափանել WhatsApp-ի աշխատանքը: Դա նշանակում է, որ ամեն անգամ, երբ հասցեատերը փորձի բացել հաղորդագրությունը, հավելվածն ավտոմատ կերպով կանջատվի: Հաղորդագրությունը պարունակում է ընդամենը 2 կբ տեղեկատվություն և հասանելի է Pastebin պորտալում: 

Սակայն ինչպես ցանկացած թույն, այս «մահացու» հաղորդագրությունը ևս ունի իր հակաթույնը: Որպեսզի բջջային հավելվածը շարունակի աշխատել, պետք է պարզապես ջնջել հաղորդագրության հեղինակի հետ ողջ խոսակցությունը, քանի որ միայն տվյալ հաղորդագրությունը ջնջելն անհնար է: 

Նշենք, որ այս խոցելիությունն առկա է միայն Android օպերացիոն համակարգում: iOS սարքերին որևէ վտանգ չի սպառնում: