Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Google Keep-ը համալրվել է գրառումներով կիսվելու ֆունկցիայով
19/11/2014 15:47

Google Keep-ը համալրվել է գրառումներով կիսվելու ֆունկցիայով

Գործարկման պահից մեկուկես տարի անց Google Keep-ը համալրվել է մի շատ օգտակար ֆունկցիայով՝ որը մյուս օգտատերերի հետ գրառումներով կիսվելու հնարավորություն կընձեռի: Վերջիններս կկարողանան ոչ միայն տեսնել, այլև խմբագրել արված նշումները: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի Action Bar դաշտից ընտրել համապատասխան կոճակն ու բացված պատուհանում մուտքագրել այն օգտատերերի անունները կամ էլեկտրոնային հասցեները, ում հետ ցանկանում եք կիսել ձեր գրառումները:  

Google-ը կատարելագործել է նաև նշումների որոնման համակարգը: Այժմ բոլոր գրառումները դասակարգվում են ըստ տարբեր խմբերի: Այս թարմացումն անկասկած օգտակար կլինի նրանց համար, ովքեր հաճախ են օգտվում Google Keep-ի ծառայություններից: