Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Facebook ընկերությունը պատրաստվում է գործարկել «Facebook at Work» կայքը
17/11/2014 13:27

Facebook ընկերությունը պատրաստվում է գործարկել «Facebook at Work» կայքը

Facebook ընկերությունը զբաղվում է նոր կայքի մշակմամբ, որը ստանալու է Facebook at Work անվանումը: Այս նոր նախագիծը տարբեր ընկերությունների աշխատակիցներին շփվելու, գործնական հարաբեությունները կարգավորելու և համատեղ աշխատելու հնարավորություն կընձեռի և կդառնա ամբողջ աշխարհում լայն ճանաչում ձեռք բերած Google Drive և Microsoft Office ծառայությունների մրցակիցը: 

Նոր կայքն իր խմբերով ու լրահոսով նման է լինելու ներկայում գոյություն ունեցող Facebook սոցիալական ցանցին, իսկ տարբերությունը կայանալու է նրանում, որ Facebook at Work-ում բացակայելու են տարբեր երեկույթների ժամանակ արված լուսանկարները, քաղաքականության վերաբերյալ քննարկումներն ու տեսանյութերը: Այս ամենն օգտատերերը կկարողանան հրապարակել միայն աշխատանքյին հարթակի սահմաններից դուրս: 

Հայտնի է, որ դեռ անցյալ տարվանից են սկսվել «Facebook at Work» նախագծի գործարկման նախապատրաստական աշխատանքները, սակայն մինչ այդ տարբեր ընկերություններում փորձարկվում է կայքի արդյունավետությունը: