Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Microsoft-ը iOS և Android սարքերի հետ համատեղելի «խելացի» ժամացույց է մշակում
20/10/2014 14:27

Microsoft-ը iOS և Android սարքերի հետ համատեղելի «խելացի» ժամացույց է մշակում

Լուրեր են պտտվում, որ ներկա պահին Microsoft ընկերությունը մշակում է «խելացի» ժամացույցի իր սեփական տարբերակն ու մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում ծրագրում է պաշտոնապես ներկայացնել այն: 

Սպասվում է, որ սարքն անընդհատ վերահսկելու է կրողի սրտի աշխատանքը և բացի այդ, համատեղելի է լինելու ինչպես Windows, այնպես էլ iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների հետ: Ընկերության այս որոշումը բացատրվում է նրանով, որ մրցակիցներին է պատկանում սմարթֆոնների շուկայի գերակշռող մասը, իսկ նրանց հետ համատեղ աշխատանքը հնարավորություն կտա զգալիորեն մեծացնել վաճառքի ծավալները: