Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սառնարան, որն աշխատում է USB լարի միջոցով
16/07/2014 17:05

Սառնարան, որն աշխատում է USB լարի միջոցով

Kickstarter համաֆինանսավորման հարթակում մի շատ հետաքրքիր սառնարան է ներկայացվել: Ի տարբերություն մյուս սովորական սառնարանների, որոնք աշխատում են էլեկտրական հոսանքի միջոցով, Coolest-ի աշխատանքն ապահովվում է USB լարի միջոցով: Բացի այդ, սառնարանն իրականացնում է նաև մի շարք այլ ֆունկցիաներ՝ այդ թվում պատրաստում է սառը կոկտեյլ:

Սառնարանի արտադրությունն սկսելու համար անհրաժեշտ էր ներգրավել 50 000 ԱՄՆ դոլար, այնինչ ներկա պահի դրությամբ հավաքված գումարի չափը գերազանցում է 5 միլիոնը: Ընդ որում, համաֆինանսավորման փուլը դեռ 44 օր շարունակվելու է: Նշենք նաև, որ նախագծում ներդրում է կատարել մոտ 27 000 մարդ: