Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Բրազիլիայի հավաքականի ջախջախիչ պարտությունը դարձել է Twitter-ի ամենաքննարկվող իրադարձությունը
09/07/2014 14:44

Բրազիլիայի հավաքականի ջախջախիչ պարտությունը դարձել է Twitter-ի ամենաքննարկվող իրադարձությունը

Աշխարհի Գավաթը կրկին օգնեց Twitter-ին գերազանցել սեփական ռեկորդը: Երեկ տեղի ունեցած Բրազիլիա-Գերմանիա դրամատիկ հանդիպումը 35.6 միլիոն թվիթի առիթ է դարձել: Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր երկու շաբաթ առաջ՝ Բրազիլիա-Չիլի խաղից հետո: Նախորդ ռեկորդային ցուցանիշը 16.4 միլիոն թվիթն էր: 

Բրազիլիայի կրած պարտությունն իրոք որ ջախջախիչ էր: Խաղի առաջին 30 րոպեների ընթացքում հաշիվը դարձավ 5-0 հօգուտ Գերմանիայի, իսկ ավարտվեց այն 7-1 հաշվով՝ Գերմանիայի փայլուն հաղթանակով: 

Ըստ Twitter-ի հաշվարկների՝ Սամի Խեդիրայի՝ խաղի 29-րդ րոպեին խփած գոլը մեկ րոպեում 580,166 թվիթի է արժանացել և կրկին գերազանցել նախորդ խաղում սահմանված ռեկորդը (382,000 թվիթ մեկ րոպեում):