Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

SndLatr. Ըստ ժամանակացույցի նամակների ուղարկում Gmail-ում
19/06/2014 15:28

SndLatr. Ըստ ժամանակացույցի նամակների ուղարկում Gmail-ում

SndLatr-ը Chrome-ի ընդլայնումներից է, որը թույլ է տալիս Gmail-ում նամականեր ուղարկել նախապես հաստատված ժամին:

Նամակներն ըստ ժամանակացույցի ուղարկելու հնարավորությունը կարող է օգտակար լինել ամենատարբեր իրավիճակներում: SndLatr ընդլայնումն ակտիվացնելուց հետո «Compose» կոճակը սեղմելով՝ կտեսնեք պատուհան, որտեղ ավելացած կլինի նաև «Send Later» կոճակը:  Այն սեղմելուց հետո կբացվի մենյու, որտեղից կկարողանաք ընտրել նամակի ուղարկման ամսաթիվն ու ժամը: Այնուհետև նամակը կպահպանցժվի «Drafts» թղթապանակում և նշված ժամանակին կուղարկվի հասցեատիրոջը: Մինչ նամակի ուղարկվելը Դուք կարող եք խմբագրել և նույնիսկ ջնջել այն:

Այսպիսով, SndLatr ընդլայնումը նպաստում է Gmail ծառայությունում նամակների ուղարկման գործընթացի ավտոմատացմանը: