Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերին, iPhone 6-ի հետ միասին, կարող է թողարկվել նաև iWatch-ը
06/06/2014 11:15

Սեպտեմբերին, iPhone 6-ի հետ միասին, կարող է թողարկվել նաև iWatch-ը

Այս շաբաթ տեղի ունեցած WWDC 2014 կոնֆերանսի շրջանակներում Apple ընկերությունը ներկայացրեց մի շարք ծրագրեր, իսկ նոր սարքերի շնորհանդեսին, ըստ երևույթին, կարելի սպասել սեպտեմբերին:

Լուրեր են պտտվում, որ iPhone 6-ն ու iWatch «խելացի» ժամացույցը թողարկվելու են նույն ժամանակահատվածում: Երկու սարքերի միաժամանակյա թողարկման վարկածը բացատրվում է նրանով, որ iWatch-ի աշխատանքն ապահավոլու համար անհրաժեշտ է կապ ապահովել iPhone-ի հետ, և ենթադրվում է, որ դա լինելու է հենց iPhone 6-ը:

Հայտնի է նաև, որ iWatch-ի գինը տատանվելու է 199-ից մինչև 229 ԱՄՆ դոլարի սահմաններում: