Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Samsung-ը պատրաստվում է հոգ տանել մարդկանց առողջության մասին
30/05/2014 12:00

Samsung-ը պատրաստվում է հոգ տանել մարդկանց առողջության մասին

Samsung ընկերությունը մշակել է կրելի սարքերի նոր տեսակ, որը ստացել է Voice of the Body ընդհանուր անվանումը: Ծրագրավորողների մտահղացման համաձայն այն ներառելու է տարատեսակ ցուցիչներ, որոնք ամրանալու են օգտատիրոջ մարմնի վրա և գրանցելու են կենսաչափական մի շարք ցուցանիշներ: Հիվանդության դեպքում սարքի գրանցած ցուցանիշները բժիշկներին կօգնեն սահմանել ավելի հստակ ախտորոշում:

Նմանատիպ առաջին սարքը SIMBAND թևնոցն է, որը նմանվում է ժամացույցի, այնինչ իրականում նախատեսված է տվյալների հավաքագրման, գունավոր դիսփլեյի վրա դրանց արտացոլման և տեղեկատվության պահպանման համար:

Նախագիծը զարգացնելու նպատակով Samsung ընկերությունն ընդունում է նաև այլ ծրագրավորողների մշակումները, իսկ լավագույն մտահղացումներն անգամ պարգևատրվում են: