Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Այսուհետ Xbox One-ի օգտատերերը հնարավորություն կունենան խաղալու ընթացքում Skype-ի միջոցով տեսազանգեր իրականացնել
22/05/2014 12:52

Այսուհետ Xbox One-ի օգտատերերը հնարավորություն կունենան խաղալու ընթացքում Skype-ի միջոցով տեսազանգեր իրականացնել

Նոր սերնդի Xbox One կցորդները օգտատերերին հնարավորություն կտան էկրանին բացել միաժամանակ երկու հավելված, ինչպես նաև Skype-ով տեսազանգեր իրականացնել և շփվել ընկերների հետ առանց ընդհատելու խաղը կամ էլ ֆիլմի դիտումը:

Եթե նախկինում Snap ֆունկցիայի օգտագործման դեպքում օգտատիրոջ պատկերն էկրանին համարվում էր որպես հիմնական հավելված, ապա վերջին թարմացումներից հետո այն կարելի է տեղափոխել էկրանի աջ անկյուն: Եվ քանի որ Microstoft-ն անվճար է դարձրել Skype-ի խմբակային զանգերը, ընկերների հետ ֆուտբոլային խաղերի և ներբեռնած հավելվածների վերաբերյալ քննարկումները ոչ մի դժվարություն այլևս չեն ներկայացնի:

2014 թվականի հունիսից Skype-ի տեսազանգերն ու խաղային կցորդների մի քանի այլ ֆունկցիաներ և հավելվածներ հասանելի կլինեն նաև առանց Xbox Live Gold-ի բաժանորդագրության: