Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը 5-10 ԱՄՆ դոլար հետ է վերադարձնում բոլոր նրանց, ովքեր գնել են Virus Shield հակավիրուսային կեղծ հավելվածը
22/04/2014 13:15

Google-ը 5-10 ԱՄՆ դոլար հետ է վերադարձնում բոլոր նրանց, ովքեր գնել են Virus Shield հակավիրուսային կեղծ հավելվածը

Ապրիլի սկզբին ավելի քան 10 000 հոգի 3.99 ԱՄՆ դոլարով գնել էր Virus Shield հակավիրուսային կեղծ հավելվածը: Մի քանի օրում այն հայտնվել էր Google Play-ի վճարովի ծառայությունների ցանկի առաջին տեղում: Զարմանալին այն է, որ օգտատերերից շատերը նույնիսկ գոհ էին հավելվածի մատուցած ծառայությունից, որը փաստացիորեն ոչինչ չէր անում:

Կարճ ժամանակ անց Google-ը նկատեց, որ ծրագիրը կեղծ է և հեռացրեց այն Google Play-ի ցանկից: Իսկ երեկ ընկերությունը խաբված օգտատերերի ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ որոշում ընդունեց:

Ընկերությունը հայտնել է, որ 14 օրվա ընթացքում Virus Shield-ի բոլոր գնորդների հաշվին որպես վնասի փոխհատուցում կփոխանցվի 5 ԱՄՆ դոլար: Բացի այդ, կփոխանցվի ևս լրացուցիչ 5 դոլար, որը կարելի է օգտագործել գիրք, երաժշտություն կամ որևէ այլ հավելված գնելու համար: Այսպիսով, փոխհատուցվող ամբողջ գումարը կկազմի 10 ԱՄՆ դոլար: