Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ստեղծվել է աշխարհի ամենաարագ սլացող վերելակը
21/04/2014 19:51

Ստեղծվել է աշխարհի ամենաարագ սլացող վերելակը

Այսօր՝ ապրիլի 21-ին, էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող ճապոնական Hitachi Ltd-ն ներկայացրեց իր նոր աշխատանքը՝ աշխարհի ամենաարագ սլացող վերելակը: Վերելակը, որի արագությունը հասնում է մինչև 72 կմ/ժ, 43 վայրկյանում կարող է 95 հարկ բարձրանալ:

Նման ռեկորդային արագություն ապահովելու համար ընկերությունն օգտագործել է ավելի թեթև մալուխներ և ավելի հզոր շարժիչ:

Ամենաարագ սլացող վերելակը, որը կառուցված է Չինաստանի Գուանչժոու քաղաքում գտվող 530 մ բարձրությամբ 111 հարկանի շենքում, օգտագործման համար պատրաստ կլինի հաջորդ տարի:

Hiatchi ընկերության ներկայացուցիչ Տոսիյուկի Օնոն նշել է, որ այս նախագիծը պատրաստվում են զարգացնել Չինաստանում, քանի որ հենց այնտեղ է կենտրոնացված վերելակների պահանջարկի 60%-ը: