Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Apple-ը մտադիր է iOS-ի նոր տարբերակում ավելացնել երգերի ճանաչման ֆունկցիա
18/04/2014 15:21

Apple-ը մտադիր է iOS-ի նոր տարբերակում ավելացնել երգերի ճանաչման ֆունկցիա

Apple ընկերությունը պատրաստվում է iOS բջջային հարթակի նոր տարբերակում ավելացնել երաժշտական կոմպոզիցիաների և դրանց կատարողների ճանաչման ֆունկցիա: Ներկայումս Apple-ի արտադրանքից օգտվող մարդիկ նման ծառայություն ստանում են կողմնակի սերվերներից, ինչպիսիք են՝ Shazam-ն ու SoundHound-ը:

Հայտնի է, որ ֆունկցիան, որն ավելացվելու է iOS 8 հարթակում, «ամպային» ընկերությունը մշակում է Shazam-ի հետ համատեղ: Վերջինս հիմնական օպերացիոն համակարգեի համար նախատեսված հայտնի հավելված է, որը թույլ է տալիս սմարթֆոնի բարձրախոսի միջոցով ձայնագրել երգից մի հատված, այնուհետև փնտրել երգը տվյալների բազայում:

Նոր ֆունկցիան գործարկվելու է Siri ձայնային օգնականի միջոցով: Օգտակարը կարող է հարցնել նրան, թե ինչ երգ է հնչում տվյալ պահին ու վայրկյաններ անց ստանալ իր հարցի պատասխանը:

Սպասվում է, որ բջջային հարթակի նոր տարբերակը, որն ամենայն հավանականությամբ կստանա iOS 8 անվանումը, Apple ընկերությունը կներկայացնի հունիսի 2-ին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք WWDC կոնֆերանսի շրջանակներում: