Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
CarPlay. հարթակ` նախատեսված ավտոմեքենայի ղեկին iPhone-ի օգտագործման համար
05/03/2014 01:22

CarPlay. հարթակ` նախատեսված ավտոմեքենայի ղեկին iPhone-ի օգտագործման համար

Apple ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Carplay հարթակը,, որը հնարավորություն է տալիս օգտագործել iPhone-ն ավտոմեքենայի ղեկին:

Carplay-ն ավտոմեքենայում ներկառուցված դիսփլեյի շնորհիվ ավելի անվտանգ կդարձնի ճանապարհին iPhone-ի օգտագործումը: Առանց ճանապարհից շեղվելու Դուք կկարողանաք զանգեր իրականացնել, օգտվել քարտեզից ստանալ հաղորդագրություններ և երաժշտություն լսել:

Carplay-ը կառավարվում է ներկառուցված դիսփլեյի կամ էլ ղեկի վրա տեղակայված կոճակի միջոցով, որն անմիջապես ակտիվացնում է Ձեր վիրտուալ օգնականին Siri-ին: Այս համակարգը, վերլուծելով Ձեր iPhone-ի էլեկտրոնային փոստը, հաղորդագրություններն ու օրացույցը, կփորձի նույնիսկ գուշակել, թե ուր եք տվյալ պահին ուղևորվում:

Carplay համակարգը նախատեսված է iPhone 5s, iPhone 5c և iPhone 5 սմարթֆոնների համար: Այն համարվում է  iOS in the Car ստանդարտի ընդլայնված տարբերակը, որն առաջին անգամ iOS 7-ին զուգահեռ ներկայացվել է WWDC 2013-ի շրջանակներում: