Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
2013 թվականին ԱՄՆ-ում Apple ընկերությունը նվաճել է սմարթֆոնների շուկայի գրեթե 50%-ը
25/02/2014 20:19

2013 թվականին ԱՄՆ-ում Apple ընկերությունը նվաճել է սմարթֆոնների շուկայի գրեթե 50%-ը

Հետազոտություններ անցկացնող NPD ընկերությունը հրապարակել է ԱՄՆ-ում բջջային սարքավորումների շուկայի ներկայիս դրության մասին հաշվետվությունը: Այնտեղ նշվում է, որ 2013 թվականին սմարթֆոնների վաճառքի ծավալը կազմել է 121 մլն` 21%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, ընդհանուր ծավալի 45%-ը կազմել են iPhone սարքավորումները: Այսպիսով, Apple դարձել է ԱՄՆ-ի խոշորագույն սմարթֆոններ արտադրող ընկերությունը:

Ամերիկյան շուկայում իր ցուցանիշներով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Samsung ընկերությունը: 2013 թվականի ընթացքում Samsung-ին հաջողվել է շուկայի իր մասնաբաժինը 24%-ից մեծացնել մինչև 26%: LG ընկերության այդ ցուցանիշը ևս աճել է` 5%-ից բարձրանալով մինչև 8%: Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է HTC ընկերությունը, սակայն 2013 թվականի ցուցանիշներով շուկայում վերջինիս մասնաբաժինը կրճատվել է` 10%-ից դառնալով 6%:

Նախկինում ևս հայտնի էր ամերիկյան շուկայում iPhone-ի վայելած «հռչակի» մասին, սակայն NPD-ի հաշվետվությունը մի քանի այլ հետաքրքիր փաստեր է ներկայացրել. մասնավորապես բջջային սարքավորումների վաճառքի բաշխումն ըստ բնակչության եկամուտի մակարդակի: Պարզվել է, որ  Apple-ի արտադրանքը նախընտրում են գնել բարձր եկամուտ ունեցող մարդիկ, իսկ համեմատաբար ավելի ցածր եկամուտ ունեցողները՝ Samsung-ի սարքավորումները: