Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ատրճանակ, որը «կառավարվում է» հատուկ ժամացույցի միջոցով
22/02/2014 21:39

Ատրճանակ, որը «կառավարվում է» հատուկ ժամացույցի միջոցով

Վերջին ժամանակներում մի շարք զարգացած երկրներում հրազենի անօրինական օգտագործումը կարևորագույն խնդիրներից մեկն է դարձել: Ինչպես հրազենի վաճառքի, այնպես էլ վաճառքն արգելելու վերաբերյալ մի շարք փաստարկներ են ներկայացվում, և հակառակորդ կողմերն այդպես էլ չեն կարողանում համաձայնության գալ:

Այդուհանդեձ, մի շարք մեթոդներ են մշակվում, որոնց միջոցով հնարավոր կլինի վնասազերծել անօրինական ճանապարհով զենք ձեռք բերած մարդկանց: Այդ մեթոդներից ամենահայտնին զենքի օգտագործման հնարավորությունների սահմանափակումն է, այսինքն միայն զենքի տերը կարող է օգտագործել այն:

Այս մեթոդով բազմաթիվ տարբերակներ են առաջարկվել, սակայն տվյալ պահին տարբերակներից ամենառեալիստականը կիրառվել է Armtix iP1 ատրճանակում, որն անլար կապի միջոցով միանում է տիրոջ ձեռքին կապված ժամացույցին: Եթե ժամացույցի ու ատրճանակի միջև եղած հեռավորությունը գերազանցում է որոշակի սահմանը, Armtix iP1 արգելափակվում է և վերածվում խաղալիքի: Թե ինչպես կարդարացնի իրեն այս մոտեցումը, պարզ կլինի միայն ժամանակի ընթացքում: Armtix iP1 ատրճանակը կարող եք ձեռք բերել 1400 ԱՄՆ դոլարով, իսկ ժամացույցը`վճարելով ևս 400 ԱՄՆ դոլար:

AMP