Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը 3,2 մլրդ դոլարով գնել է Nest Labs ընկերությունը
15/01/2014 17:19

Google-ը 3,2 մլրդ դոլարով գնել է Nest Labs ընկերությունը

Google-ը 3,2 մլրդ ԱՄՆ դոլարով գնել է Nest Labs ընկերությունը: Վերջինս զբաղվում է տան համար «խելացի» տեխնիկայի, մասնավորապես, թերմոստատների արտադրությամբ, որոնք այժմ կառավարվում են նաև բջջային սարքավորումների միջոցով:

Nest Labs-ը հիմնադրվել է 2010 թվականին Թոնի Ֆեդելոմի և Մեթ Ռոջերսոնի կողմից: Թոնի Ֆեդելոմը ժամանակին աշխատել է Apple ընկերությունում՝ որպես փոխնախագահ, և պատասխանատու է եղել iPod-ի և iPhone-ի մշակման ծրագրերի համար:

Nest Labs ընկերության առաջին արտադրանքը Nest Thermostat-ն է: Սարքավորման տեղադրման պահից այն սկսում է «հետևել» տան անդամների սովորություններին և հիշում է, թե ինչպես են նրանք կարգավորում տան ջերմաստիճանն օրվա ընթացքում: Այնուհետև, ստացված ինֆորմացիայի հիման վրա, այն սկսում է կառավարել ջերմաստիճանը ավտմատ կերպով:

Google-ը հայտարարել է, որ Nest Labs-ը պահպանելու է իր անկախությունը:

CrunchBase-ի տվյալներով՝ տվյալ պահին Google-ը 80 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել Nest Labs-ում և հայտնել է, որ պատրաստ է աջակցել այս ընկերությանը՝ արտահանել արտադրանքն այլ երկրներ: