Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱՏՁՄ հայտարարությունը` ՏՏ ոլորտի ընկերություններին հրատապ աջակցության անհրաժեշտության մասին
14/10/2022 16:55

ԱՏՁՄ հայտարարությունը` ՏՏ ոլորտի ընկերություններին հրատապ աջակցության անհրաժեշտության մասին

Սույն թվականի սեպտեմբերի 12–ից հանրային քննարկման է ներկայացվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվող աջակցության տրամադրումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպությունների, արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած որոշակի ռիսկերի մեղմացման, ինչպես նաև Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման անհրաժեշտությամբ։

Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, երկրում ստեղծված իրավիճակը` խիստ անհրաժեշտ է վերոնշյալ նախագծի օր առաջ ընդունումը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել տեղական ՏՏ և ԲՏ ոլորտներում գործող ընկերությունների աշխատատեղերը, այլև կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական և անվտանգային թիկունքի ապահովմանը։

Յուրաքանչյուր ուշացում կամ անգործություն ներկայացվող նախագծի ընդունման վերաբերյալ արդեն իսկ հանգեցնում է անդառնալի հետևանքների, ուստի կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը առաջիկա Կառավարության նիստում ընդունել վերոգրյալ նախագիծը։

ԱՏՁՄ