Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Կայացել է գործարար կանանց համար նախատեսված ծրագրի առաջին փուլի բիզնես ներկայացումների միջոցառումը
11/06/2022 19:17

Կայացել է գործարար կանանց համար նախատեսված ծրագրի առաջին փուլի բիզնես ներկայացումների միջոցառումը

Երեկ կայացավ «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրի առաջին փուլի ամփոփիչ գործարար ներկայացումների միջոցառումը։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան՝ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրի ղեկավար Գայանե Մկրտչյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Գրանատուս Վենչուրս հիմնադիր/կառավարող՝ Մանուկ Հերգնյանը։

Հաջորդիվ՝ ծրագրի մասնակիցներին մոտիվացնելու նպատակով, իր հաջողության պատմությամբ հանդես եկավ Յուլյա Կլինովայան՝ Perspective հիմնադրամից։

Յուլյան ներկայացրեց, թե ինչպես սկսնակ կին ձեռներեցներն հաղթահարեն իրենց ճանապարհին եղած դժվարությունները, ներգավեն ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար, ինչպես նաև ցուցադրեց իր ընկերության կողմից ստեղծված ծրագիրը։

«Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագիրն իրականցվում է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից՝ Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս» ընկերության միջոցով։