Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Beeline. Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է
02/12/2020 20:28

Beeline. Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է

Սոցիալական կայքերում տարածվել է տեղեկատվություն, որտեղ խոսվում է «Արմենթել» ընկերության վաճառքի մասին:

Հայտնում ենք, որ ԹԻՄ ՍՊ ընկերությունը հոկտեմբերի 29-ին ձեռք է բերել Վեոն Արմենիա ՓԲԸ-ն (նախկին «Արմենթել» ընկերությունը, Beeline բրենդ) ՎԵՈՆ խմբի մեջ մտնող՝ ՌԴ «Վիմպել Կոմմունիկացիի» ՀԲԸ-ից, այն վերանվանել Տելեկոմ Արմենիա ՓԲԸ, իսկ ԹԻՄ ՍՊ ընկերության սեփականատերերն են ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացիներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները:

Ընկերությունը որևէ բաժնեմասով կամ գրավի իրավունքով կապված չէ արտասահմանյան իրավաբանական անձի կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող ֆիզ անձի հետ,  Տելեկոմ Արմենիան իր բաժնետերերով և ղեկավար կազմով ամբողջապես հայկական ընկերություն է: