Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Չինաստանում արգելափակել են Gmail փոստային ծառայությունը
30/12/2014 11:29

Չինաստանում արգելափակել են Gmail փոստային ծառայությունը

Չինաստանում արգելափակվել է ամերիկյան Google ընկերության Gmail փոստային ծառայությունը:GreatFire.org-ի տվյալներով (որը զբաղվում է ՉԺՀ-ում խոսքի ազատության պաշտպանությամբ)` դեկտեմբերի 26-ին Չինաստանում արգելափակվել են Gmail-ի մեծ քանակությամբ էլեկտրոնային հասցեներ։ 

Gmail ծառայության խափանումը զգալիորեն կդժվարացնի էլեկտրոնային հաղորդակցությունը Չինաստանում գործող ընկերությունների համար, որոնք Gmail-ն օգտագործում են իրենց կորպորատիվ նամակների համար, հայտարարել են GreatFire-ի ներկայացուցիչները: Ընդ որում` ՉԺՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Հուա Չունին խոստովանել է, որ տեղյակ չէ Gmail-ի արգելափակման մասին` հավելելով, որ կառավարությունն ամեն կերպ աշխատում է օտարերկրացի ներդրողների համար լավ գործարար միջավայր ստեղծելու ուղղությամբ: