Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Տեսանյութ. Ինչպե՞ս է աշխատում Cortana-ն Windows 10-ում
08/12/2014 10:56

Տեսանյութ. Ինչպե՞ս է աշխատում Cortana-ն Windows 10-ում

Համացանցում մի տեսանյութ է տեղադրվել, որտեղ մանրամասն ներկայացվում է Windows 10-ում Cortana ձայնային օգնականի աշխատանքը: Համակարգի այս տարբերակն առայժմ հեռու է իդելական համարվելուց, սակայն այն արդեն իսկ կարողանում է մի շարք օգտակար հրահանգների հետևել: 

Windows 10-ում Cortana-ն թույլ կտա Skype-ով զանգեր իրականացնել, նշումներ անել օրացույցում, ակտիվացնել զարթուցիչը, տարբեր ծրագրեր գործարկել, քարտեզի վրա տարածքներ փնտրել և, իհարկե, որոնման տարատեսակ հարցումներ իրականացնել: 

Ձայնային օգնականի այս տարբերակը դեռևս լիարժեք մշակված չէ: Այն առայժմ չի կարողանում պատմել իր մասին, իսկ դա նշանակում է, որ սովորական զրույցներ վարել Cortana-յի հետ չի ստացվի: Այդուհանդերձ, համոզաված ենք, որ ամեն ինչ դեռ առջևում է: