374
21
2808
Web
DASARAN.AM-ը` լավագույն նորահայտ ընկերություն

DASARAN.AM-ը` լավագույն նորահայտ ընկերություն

DASARAN.AM-ը ս.թ. հունիսի 21-ից 26-ը Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում մասնակցեց «EuroScience2014 (ESOF 2014)» համաժողով-փառատոնին՝ արժանանալով «Լավագույն նորահայտ ընկերություն» մրցանակին:

Եվրոպայի ամենամեծ և հեղինակավոր գիտական համաժողովներից մեկը հանդիսացող այս միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և իր տանիքի ներքո ժողովում է տեխնոլոգիայի և կրթության ոլորտների բոլոր ռահվիրա ընկերություններին: Այս տարվա ESOF 2014-ին իրենց մասնակցությունը բերեցին 75 երկրի շուրջ 4500 պատվիրակներ, այդ թվում նաև Նոբելյան վեց մրցանակակիր: Մասնակիցները ներկայացնում էին ընկերությունների և հաստատությունների բազմատարր աստղաբույլ, սկսած ԱՄՆ «Սիլիկոնային հովտի» տեխնոլոգիական ընկերություններից և վերջացրած «Ուսում խաղի միջոցով» նշանաբանով աշխատող դանիացի փորձագետներից:

Համաժողով-փառատոնի հիմնական թեմաներն էին կրթության վերապատկերացումները, թվայնացման դարում կրթության և գիտության խնդիրները, գիտության ներսում միջոլորտային, ինչպես նաև գիտության ու հասարակության միջև «կամուրջների» ստեղծումը:

Համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվեց հունիսի 22-ին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Dasaran.am կրթական ծրագիրը, ունենալով դպրոցների գործունեության և կառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացման, աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման ժամանակակից և արդյունավետ համակարգի ձևավորման առաքելություն, Կոպենհագենում ստացավ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաներ ունեցող երկիր ներկայացնելու հնարավորություն: Հեղինակավոր այս միջոցառման ժամանակ «Լավագույն նորահայտ ընկերություն» մրցանակին արժանանալը ևս մեկ անգամ վկայում է Dasaran.am-ի ձեռնարկումները միջազգային ասպարեզում արժանվույն գնահատվելու ու արժևորվելու մասին:

Համաժողովին ներկայացրած իր ելույթում Dasaran.am-ի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը մասնավորապես նշեց. «Dasaran.am-ի նախաձեռնության առաջնային փիլիսոփայությունը հիմնված է այն ակնհայտ ճշմարտության վրա, ըստ որի՝ երիտասարդությանը զորակցելուն ուղղված կրթությունը հանդիսանում է ժամանակակից հասարակությունը վերափոխելու ամենահզոր և կենսական գործիքը»:

Կոպենհագենում գտնվելու ընթացքում Ս.Ալոյանն ու իր թիմը հանդիպումներ ունեցան նաև գիտակրթական ոլորտում գործունեություն իրականացնող եվրոպական մի շարք հաստատությունների ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ կրթության որակի բարելավման ուղղությամբ փոխշահավետ համագործակցության հեռանկարները:

 

Աղբյուր՝ dasaran.am

Կարճ հասցե: geek.am/u/4155.html
dasaran.am education EuroScience2014 ESOF 2014

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram