Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ն իր հետազոտության մասին տեղեկացրել է օգտատերերին էմոցիոնալ մանիպուլյացիայի ենթարկելուց միայն 4 ամիս հետո
01/07/2014 10:49

Facebook-ն իր հետազոտության մասին տեղեկացրել է օգտատերերին էմոցիոնալ մանիպուլյացիայի ենթարկելուց միայն 4 ամիս հետո

Ինչպես օրերս նշեցինք, Facebook սոցիալական ցանցը, փորձելով պարզել, թե ինչպես են ազդում վատ կամ լավ նորություններն օգտատերերի ընդհանուր տրամադրության և պահվածքի վրա, ավելի քան 680 000 օգտատերերի երկուսուկես տարի շարունակ ենթարկել է էմոցիոնալ մանիպուլյացիայի (hետազոտության մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ geek.am/u/4140.html):

Պարզվում է՝ Facebook-ն իր հետազոտությունն սկսել է 2012 թվականի հունվարից, սակայն կայքում գրանցվելու պայմաններում այդ մասին ավելացրել է նույն թվականի մայիսին՝ փորձարկումներն սկսելուց միայն 4 ամիս անց: 

Կայքի տվյալների վերլուծաբան և հետազոտության հեղինակ Ադամ Կրամերն իրողությունը հետևյալ կերպ է պարզաբանում. «Բանն այն է, որ մեզ խիստ մտահոգում է այն, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր կայքը օգտատերերի վրա: Չափազանց կարևոր էր հետազոտել և բացահայտել, թե օգտատերերի տրամադրության վրա ինչպես կարող են ազդել ընկերների դրական և բացասական գրառումները: Միևնույն ժամանակ մտահոգում էր այն հարցը, որը հրապարակված մեծ ծավալով բացասական կոնտենտը կարող է ստիպել մարդկանց այլևս չօգտվել Facebook-ից»: 

Կան նաև կարծիքներ, որ սոցիալական ցանցի իրականացրած հետազոտությունը հերթական անվնաս փորձ համարել չի կարելի: Թաքցնելով լուրերի մի մասը՝ Facebook-ը լուրջ ազդեցություն է ունեցել օգտատերերի տրամադրության և հոգեկան վիճակի վրա: