Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Chrome-ը և Firefox-ը զգուշացնում են. 1in.am կայք մուտքը վտանգում է Ձեր համակարգիչը
10/03/2014 10:03

Chrome-ը և Firefox-ը զգուշացնում են. 1in.am կայք մուտքը վտանգում է Ձեր համակարգիչը

1in.am հայկական առաջատար լրատվական կայքերից մեկը Google-ի «Safe Browsing» անվտանգության համակարգը վտանգավոր է համարում: Մասնավորապես Firefox և Chrome բրաուզերները 1in.am մուտք գործողներին զգուշացնում են, որ կայք մուտք գործելը անվտանգ չէ:

Google-ի կողմից ստեղծված բացատրական էջում նշված է, որ վերջին 90 օրվա ընթացքում Google-ը զննել է 1in.am-ի 2203 էջ, որոնցից 384 էջում հայտնաբերվել է վտանգավոր ծրագիր, որն առանց օգտագործողի իմացության ներբեռնվում է նրա համակարգիչ: Որպես վտանգավոր պարունակության հայտնաբերման վերջին ամսաթիվ նշված է մարտի 9-ը: Google-ը հայտնում է նաև, որ «չարամիտ» ծրագիրն իր մեջ ներառում է 571 տրոյան տեսակի վիրուս: