374
21
2808
Web
«Одноклассники»-ն օնլայն խանութ է թողարկել

«Одноклассники»-ն օնլայն խանութ է թողարկել

Այսօր «Одноклассники» սոցցանցը (որը պատկանում է Mail.Ru Group-ին) հայտարարել է նոր ծառայության բացման մասին, որը թույլ կտա օնլայն խանութ աշխատացնել սոցցանցի ներսում: Այժմ օգտատերերը կկարողանան ապրանքներ պատվիրել՝ չլքելով իրենց էջը: Mimzi.ru օնլայն խանութի սեփականատեր Յուլիա Կոչունովան չորս ամիս սպասում էր այս նորամուծությանը և վստահ է, որ այս կերպ նոր հաճախորդներ կարող է գրավել:

Սոցիալական ցանցի ղեկավար Իլյա Շիրոկովը պատմել է, թե ինչպես է աշխատում «Одноклассники»-ի նոր ծառայությունը: «Գնորդը ապրանքը պատվիրում է անմիջապես իր էջով, ապրանքն առաքում է վաճառող կողմը, իսկ վճարումը կատարվում է պատվերը ստանալուն պես»: Շիրոկովի խոսքերով՝ «Одноклассники»-ն նախատեսում է վաճառքից 3 տոկոսի չափով շահույթ ստանալ:

«Խանութները խմբերի տարածմանը նպաստող հավելյալ միջոց են, որոնք կօգնեն ինչպես սկսնակներին, այնպես էլ խոշոր ինտերնետ-խանութներին», - կարծում է պարոն Շիրոկովը: Նա ենթադրում է, որ ամենաշատ մասսայականություն կվայելեն կոսմետիկայի, զարդերի, հագուստի և ձեռքի աշխատանքների խանութները: «Սակայն հնարավոր է կենցաղային տեխնիկայի ու տան համար ապրանքների խանութներն էլ բոլորիս հաճելիորեն զարմացնեն»,-հավելել է Շիրոկովը:

Նմանատիպ ծառայություն 2010թ. գործարկել էր «ВКонтакте» սոցիալական ցանցը, այն կոչվում էր «Ցանկություն»: Հավելումը թույլ էր տալիս գտնել Ռուսաստանում հայտնի ապրանքները, ավելացնել «Ցանկությունների» մեջ, իսկ հետո վճարել առձեռն: Ծառայությունը դադարեցվել էր երկու տարի առաջ՝ քիչ տարածված լինելու պատճառով:

Կարճ հասցե: geek.am/u/3038.html
Mail.Ru Mimzi.ru Իլյա Շիրոկով Vkontakte Online Store Odnoklassniki Social eCommerce

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2595 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology - WCIT) Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել: Այս մասին փետրվարի 24-ին «Արմենպրես»-ի մամուլի ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոններն ամբողջովին գաղտնազերծվել են

Փետրվարի 25-ին Samsung-ը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնները, սակայն արդեն այժմ համացանցում են հայտնվել նոր սմարթֆոնների լուսանկարները։ Տվյալների արտահոսքը ամենայն ...

Business

image

Հայկ Կարապետյան. «Պետք է մրցակցությունը շարունակենք ծառայությունների բարելավման ճանապարհով»

Պարզելու համար, թե Beeline-ն ինչպես է գնահատում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր վիճակը և թե ընկերությունն ինչ ձեռքբերումներ է գրանցել 2017 թվականին, «ԲԻԶՆԵՍ 24»-ը զրուցել է ...

Various

image

Ucom. Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Փետրվարի 6-ին՝ Ապահով Համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց 2018» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի  դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram