Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայաստանում Beeline-ը միացել է «Մոլորակի ժամ» ակցիային
26/03/2018 15:37

Հայաստանում Beeline-ը միացել է «Մոլորակի ժամ» ակցիային

Հայաստանում Beeline-ը միացել է «Մոլորակի ժամ» համաշխարհային էկոլոգիական ակցիային, որն անցկացվել է 2018 թ․ մարտի 24-ին՝ 20։30-ից մինչև 21։30-ը։

Շաբաթ երեկոյան՝ մարտի 24-ին մեկ ժամով Երևանում անջատվել է Beeline-ի բոլոր վարչական շենքերի լուսավորությունը, մի շարք սպասարկման և վաճառքի գրասենյակների արտաքին լուսավորությունն, ինչպես նաև տասնյակ գովազդային արտաքին վահանակների լուսավորությունն ամբողջ երկրի տարածքում։

«Մոլորակի ժամ» ակցիան արդեն դարձել է բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի խորհրդանիշ։ Տասնյակ հազարավոր քաղաքներ ամբողջ աշխարհում մասնակցում են ակցիային, որպեսզի մարդկության ուշադրությունն ուղղեն շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտությանը։ Միանալով ակցիային՝ Beeline-ն այս նախաձեռնությունը դիտարկում է որպես կարևոր քայլ՝ ապագա սերունդների մասին հոգատարության հարցում, քանի որ լավ օրինակը միշտ ունենում է ակտիվ հետևորդներ, և մենք միասին կարող ենք վաղվա օրը դարձնել ավելի լավը», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մոլորակի ժամ»-ը մարդկության պատմության մեջ ամենազանգվածային էկոլոգիական ակցիան է, որն անցկացվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից։ Ակցիայի նպատակն է ամբողջ աշխարհում մարդկանց ուշադրությունը հրավիրել արդիական էկոլոգիական խնդիրներին, կոչ անել մտածել բնական ռեսուրսների նկատմամբ հոգատար վերաբերմունքի մասին և միավորվել մոլորակի ապագան փրկելու շուրջ։

Միջազգային «Մոլորակի ժամ» միջոցառումը 2018 թ․ տեղի ունեցավ 11-րդ անգամ։ Նախորդ 2017 թ-ին ակցիան ունեցել էր մասնակիցների ռեկորդային թիվ՝ ավելի քան 184 երկիր։