Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ն ամփոփեց «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի արդյունքները
13/05/2015 13:12

Beeline-ն ամփոփեց «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի արդյունքները

Beeline-ն ամփոփեց  ռադիո «Ավրորա» 100.7 FM-ի հետ համատեղ անցկացրած «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի արդյունքները` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին: 

Մրցույթին մասնակցել է 72 աշխատանք, որոնք ներկայացնում են Հայրենական Մեծ պատերազմի կամ Արցախյան ազատամարտի տարիներին տեղի ունեցած պատմություն` կապված հարազատ կամ ծանոթ մարդկանց հետ: Մրցույթի երեք հաղթողներն ընտրվեցին հանձնաժողովի կողմից. հաղթող ճանաչվեցին Հայկուհի Հովհաննիսյանը, Դեզդեմոնա Բաղդյանը և Գուժ Գաբրիելյանը, ովքեր որպես մրցանակ Beeline-ի կողմից ստացան Beeline Smart սմարթֆոններ, ինչպես նաև հնարավորություն ունեցան մայիսի 9-ին ռադիո «Ավրորա»-ի ուղիղ եթերում ներկայացնելու իրենց պատմությունը: 

«Հայ ժողովրդի համար միաժամանակ երկու հաղթանակներ, հերոսություն և խիզախություն խորհրդանշող օրը Beeline-ը և ռադիո «Ավրորա»-ն մեծարեցին վետերաններին, իսկ նրանց ժառանգները կարողացան ուղիղ եթերով մեզ պատմել իրենց հայրերի ու պապերի սխրանքների մասին: Մեզ համար, որպես երկրի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերություն, կարևոր է, որպեսզի նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաների շնորհիվ Beeline-ն օգնի հասարակությանը կրկին գնահատել հաղթանակի և խաղաղության արժեքը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթից բացի Beeline-ն այս տարի անցկացրել է երկու մեծ Հաղթանակներին նվիրված ևս մի քանի ակցիա: Մայիս 9-ին Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները հնարավորություն ստացան կատարել անվճար միջքաղաքային զանգեր դեպի Beeline ֆիքսված ցանց և ԼՂՀ քաղաքային հեռախոսահամարներ: Երևանի Հաղթանակի զբոսայգում  անցկացվեց «Զանգ զինակցին» ավանդական ակցիան, որի շրջանակում  Beeline-ի ներկայացուցիչները շնորհավորեցին վետերաններին, նրանց ծաղիկներ նվիրեցին և առաջարկեցին անվճար զանգահարել իրենց զինակիցներին և հարազատներին աշխարհի ցանկացած կետում: Եվս մեկ միջոցառման՝ #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիայի շրջանակում, 69663 մարդ իրենց շնորհակալություն են արդեն հայտնել վետերաններին spasibo.beeline.am կայքում:

Նշենք, որ «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի հաղթողների աշխատանքները հրապարակվել են Beeline-ի պաշտոնական կայքում: Մրցույթի մյուս բոլոր մասնակիցների պատմությունները ևս կհրապարակվեն կայքում:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 222 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: