Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ucom. երկու բաժանորդ կմեկնի Վիեննա` Եվրատեսիլ 2015 մրցույթին
04/05/2015 13:21

Ucom. երկու բաժանորդ կմեկնի Վիեննա` Եվրատեսիլ 2015 մրցույթին

Այսօր հայտնի դարձան «Յուքոմի» այն երկու բաժանորդների անունները, ովքեր կմեկնեն Վիեննա՝ երկրպագելու «Genealogy» խմբին Եվրատեսիլի մրցույթում: «Genealogy» խմբի հինգ անդամները վիճակահանության սկզբունքով ընտրեցին հինգ անուն, որոնցից երկու հաջողակները հնարավորություն կունենան հենց Վիեննայի Շտադհալե դահլիճից մասնակցել Եվրատեսիլ 2015 մրցույթին: Մյուս երեք բաժանորդները շահեցին ճանապարհորդություն դեպի արևմտյան Հայաստան:

Մեկ ամիս շարունակ տևեց «Մեկնի´ր Վիեննա «Genealogy»-ի հետ» «Յուքոմ» ընկերության կողմից հայտարարված մրցույթը, որի ընթացքում «Յուքոմի» բաժանորդները ֆիքսված հեռախոսակապից զանգահարում էին Եվրոպա և խոսում իրենց բարեկամների կամ ընկերների հետ՝ յուրաքանչյուր վայրկյանի դիմաց կուտակելով միավորներ: Ամեն շաբաթ ամփոփվում էին մրցույթի տվյալները և առավելագույն միավորներ հավաքած հինգ բաժանորդներն անցան եզրափակիչ փուլ: Չորս շաբաթվա արդյունքներով եզրափակիչ փուլ են անցել 20 բաժանորդ:

Այդ 20 անուններից վիճակահանության սզբունքով ընտրվեցին հինգը: Առաջին երջանիկը, ով շահեց ճանապարհորդություն դեպի Վիեննա, Լիլիա Ավետիսյանն էր: Երկրորդ հաջողակը Գագիկ Ավագյանն էր, որն այնուհետև իր շահումը նվիրեց «Յուքոմի» մեկ այլ բաժանորդ, խաղարկության եզրափակիչ փուլ անցած Անահիտ Մանուկյանին:  Մնացած երեք մասնակիցները՝ Հարություն Վարդանյանը, Աննա Ասատրյանը և Անուշ Աղաջանյանը որպես մրցանակ ստացան ուղևորություն դեպի արևմտյան Հայաստան: