Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Բացվեց «Յուքոմ» ընկերության կողմից վերանորոգված 10-րդ համակարգչային դասարանը
11/02/2015 14:49

Բացվեց «Յուքոմ» ընկերության կողմից վերանորոգված 10-րդ համակարգչային դասարանը

Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցում բացվեց «Յուքոմ»  ընկերության կողմից վերանորոգված և կահավորված ևս մեկ համակարգչային դասարան: Նոր վերանորոգված դասասենյակն ունի ժամանակակից կահավորում, 10 նոր համակարգիչ, 20 Մբ/վ արագությամբ ինտերնետ, ինչը հնարավորություն կտա աշակերտներին հնարավորինս արագ գտնել պահանջված տեղեկատվությունը:

Թիվ 135 դպրոցի համակարգչային դասասենյակը թվով 10-րդն է «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: 

Բացման արարողությանը ներկա էին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, թիվ 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

«Ընկերությունը մշտապես աջակցելու է մեր հայրենիքի կրթության և գիտության ոլորտի զարգացմանը: Փորձելու ենք մեր հնարավորությունների սահմանում օժանդակել դպրոցներին, համալսարաններին և գիտական հիմնարկներին: Բանիմաց, ինֆորմացված ու բոլոր ասպարեզներում մրցունակ սերունդ ունենալու համար մեզ անհրաժեշտ է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած և համաշխարհային զարգացումներին համընթաց քայլող դպրոց»,- իր բացման խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: