374
21
2808
Beeline-ը բարեգործական միջոցառում է անցկացրել գիշերօթիկ մանկապարտեզի սաների համար

Beeline-ը բարեգործական միջոցառում է անցկացրել գիշերօթիկ մանկապարտեզի սաների համար

Beeline-ը բարեգործական միջոցառում է անցկացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզի սաների համար: Միջոցառման շրջանակում ընկերությունը մանկապարտեզի սաներին նվիրել է թվային սարքավորումներ՝ մուլտֆիլմերի և մանկական զարգացնող ծրագրերի դիտման համար:

«Beeline-ի սոցիալական ռազմավարության հիմնական առաջնահերթությունը տրվում է այն ծրագրերին, որոնք օգնում են կյանքը դարձնել ավելի լավը: Մենք ուրախ ենք այս տարին սկսել աջակցելով այն երեխաներին, ովքեր ունեն դրա կարիքը: Վստահ եմ, որ այս ամենը կօգնի երեխաներին իրենց ուսման և զարգացման մեջ` դարձնելով նրանց կյանքն ավելի լավը: Մենք հետագայում ևս կշարունակենք նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ երեխաները մշտապես գտնվում են մեր սոցիալական ծրագրերի ուշադրության կենտրոնում», -  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

«Շատ հաճելի է զգալ մեծ ընկերության սերն ու ուշադրությունը: Մեր գիշերօթիկ մանկապարտեզի աշխատակազմի և սաների անունից ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս իրական տոնի և նվերների համար, որոնք կծառայեն մեր կրթօջախի  մի քանի սերունդներին», -  ասաց թիվ 10 գիշերօթիկ  մանկապարտեզի տնօրեն Աննա Պարոնյանը:  

Նշենք, որ գիշերօթիկ մանկապարտեզի 90 սաներից 60-ը սոցիալապես անապահով ընտանիքների և միայնակ մայրերի երեխաներ են։ 

Կարճ հասցե: geek.am/u/4876.html
Beeline Հայաստան Հայաստան Beeline բարեգործություն

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2523 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոարխիվի թվով 10 հազար լուսանկարի թվայնացման ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram