Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայտնի են Game Awards 2014-ի հաղթողները
08/12/2014 12:30

Հայտնի են Game Awards 2014-ի հաղթողները

Դեկտեմբերի 5-ի գիշերը Լաս Վեգասում տեղի ունեցավ Game Awards 2014 մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հատուկ մրցանակների արժանացան տարվա մի շարք լավագույն խաղեր: 

Պրոդյուսեր Ջեֆրի Կեյլի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությունը լի էր հաճելի անակնկալներով, որոնցից մեկը դարձավ Imagine Dragons խմբի ելույթը: 

Ժյուրիի անդամների քվեարկության արդյունքների համաձայն՝ 2014 թվականի լավագույն խաղ ճանաչվեց Dragon Age: Inquisition-ը, լավագույն օնլայն խաղ՝ Destny-ն: Բջջային խաղերի անվանակարգում հաղթող ճանաչվեց Hearthstone խաղը, իսկ որպես էքշն ժանրի լավագույն խաղ ընտրվեց Shadow of Mordor-ը:  Լավագույն սյուժեի համար նախատեսված մրցանակը բաժին ընկավ Valiant Hearts: The Great War խաղին: 

Game Awards 2014-ի բոլոր անվանակարգերին և մրցանակներին ծանոթանալու համար առաջարկում ենք մրցանակաբաշխությունը դիտել ամբողությամբ: