374
21
2808

Ավարտվեց Օձունի տաճարի վերականգնումը (տեսանյութ)

Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի ՍԲ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնողական աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին: Կատարող «ԼևԳուկ» ընկերությունն ուժեղացրեց շինությունը ներքին ամրացման մեթոդով՝ սահմանափակելով արտաքին տեսքի միջամտությունը թռուցիկ շտկումներով՝ որմերի մաքրում և որակը կորցրած կրաշաղախի փոփոխություն:

«Մենք ավելի շուտ հնագույն տաճարի բուժմամբ էինք զբաղված, քան նորոգմամբ: Ջանում էինք նվազագույնս խառնվել շենքի կառույցին, որպեսզի պահպանվի նրա ճարտարապետական և պատմական արժեքը», - ասաց «ԼևԳուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Լևիկ Ղուկասյանը, որն արդեն վերականգնել է քսանից ավելի հայկական եկեղեցիներ և վանահամալիրներ:  

Օձունի եկեղեցուն, որը կանգուն էր 15 դար, սպառնում էին ճեղքերը  և տանիքին ու որմերի վրա Լոռու խոնավ կլիմայի պատճառով աճած բույսերի արմատները: Շատ տեղերում շաղախն ի սպառ լվացվել էր: Վերանորոգման երկարաձգումը կհանգեցներ տաճարի քանդմանը արտաքին գործոնների ազդեցությամբ, որոնց հավանականությունը երկրաշարժավտանգ այս տարածքում շատ բարձր է:

Ըստ Լ.Ղուկասյանի,  ներքին ամրացման ինքնատիպ մեթոդների մշակմանը մասնակցել են լավագույն հայակական ճարտարագետները և Միլանի (Իտալիա) պոլիտեխնիկական ինստիտուտի մասնագետները: Աշխատանքի ընթացքում կիրառվել են ապակեմանրաթելային ճոպաններ և գործվածքներ, որոնց միջոցով ամրացվել են գմբեթը, վեղարը և որմերը: Կոռոզիայի ավերիչ ազդեցությունից խուսափելու համար վերանորոգողները փոխարինել են նախկին երկաթյա ամրանները բարձրարդյունավետ եվրոպական սոսինձներով:

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում բացահայտվել են 6-րդ դարի քանդակների դրվագներ և կղմինդր, հին կենցաղի առարկաներ: Բացի այդ, վեղարի տակ պահպանվել է գինու շիշ՝ Աբովյան եղբայրների միջոցներով 1889 թ. իրականացված վերանորոգման արդյունքների մասին գրությամբ: Փաստաթուղթը փոխանցվել է Մատենադարան վերականգնման և ուսումնասիրման համար: 

Լևիկ Ղուկասյանն ընդգծեց, որ կատարողների և պատվիրատուի՝ ծագումով Լոռու տարածաշրջանից մոսկովյան գործարար Մովսես Ձավարյանի միջև համագործակցությունը, նա է տրամադրել տաճարի վերականգնման միջոցները, չափազանց արդյունավետ էր և վստահության արժանի: 

«Նման վերականգնում իր ծավալով և տեխնիկական լուծումներով Հայաստանում դեռ չէր եղել: Հաջողվեց փրկել և ժառանգների համար պահպանել մեր պատմաճարտարապետական գլուխգործոցը: Մենք շնորհակալ ենք «ԼևԳուկ» ընկերությանը, որը հաջող ավարտին հասցրեց վերականգնման աշխատանքների ողջ համալիրը: Լրացուցիչ նախագծի հաստատումից հետո այս ընկերությունը կբարենորոգի ջրահեռացումը տաճարի արտաքին գավիթներում, և այդ դեպքում մեր առաքելությունը կարելի է համարել ավարտված: Հույս ունենք, որ բարենորոգված Օձունի մարգարիտը կանգուն կմնա բազում դարեր», - ասաց «Օձունի վերածնունդ» ծրագրի համակարգող Արմեն Դավթյանը:

Կարճ հասցե: geek.am/u/4603.html
Video Օձունի տաճար ԼևԳուկ ՓԲԸ Լևիկ Ղուկասյան Արմեն Դավթյան Մովսես Ձավարյան Video

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2558 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Զանգ Wi-Fi-ով արտերկրում

ՎիվաՍել-ՄՏՍ-ում ներդրված IMS պլատֆորմը թույլ է տալիս տրամադրել «Զանգ Wi-Fi-ով» և VoLTE (4G ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցում) ծառայությունները ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է Հայաստանում առաջին անգամ ներդրված՝ ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram