Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline–ը մրցանակ է հանձնել MNP ծառայության միջոցով Beeline բաժանորդ դարձած 6000-րդ հաճախորդին
13/11/2014 14:20

Beeline–ը մրցանակ է հանձնել MNP ծառայության միջոցով Beeline բաժանորդ դարձած 6000-րդ հաճախորդին

Beeline–ը մրցանակ է հանձնել MNP ծառայության միջոցով Beeline բաժանորդ դարձացած 6000-րդ հաճախորդին։ Նորարարական սմարթֆոնի երջանիկ սեփականատեր դարձավ Երևան քաղաքի բնակիչ Ա. Զարգարյանը: Այսօր Ահարոնյան փողոցում գտնվող Beeline-ի վարչական շենքում տեղի ունեցավ մրցանակի հանձնման  արարողությունը: 

«Ի սրտե շնորհակալ եմ Ձեզ և MNP ծառայության միջոցով Beeline բաժանորդ դարձացած բոլոր հաճախորդներին: Հատկապես ուզում եմ նշել,  որ Հայաստանում MNP-ի ծառայությունից օգտվող բաժանորդների մեծ մասն իրենց նախապատվությունն են տվել մեր ընկերությանը, և այսօր, այդ ցուցանիշով Beeline առաջատար է: Դիմելով յուրաքանչյուր մեր բաժանորդի հավաստիացնում եմ, որ կարդարացնենք Ձեր վստահությունը Beeline-ի պարզ և հարմար ծառայությունների հանդեպ, անելով ամեն հնարավորը, որպեսզի իրականացնենք անգամ ամենա համարձակ Ձեզ ակնկալիքները», – ասաց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։     

Նշենք, որ Հայաստանում համարների տեղափոխելիության (MNP) ծառայության գործարկման պահից Beeline ցանց են տեղափոխվել ավելի քան 6300 բաժանորդ: Ծառայության գործարկման ամբողջ ընթացքում շուրջ 500 բաժանորդ տեղափոխվել են այլ ցանցեր, սակայն այնուհետև նորից վերադարձել են Beeline-ի ցանց: Ծառայության գործարկման յոթ ամիսների արդյունքում Beeline-ը պահպանում է առաջատարի դիրքերն ըստ Beeline-ի ցանց տեղափոխված բաժանորդների թվի: Դրական դինամիկա է պահպանում նաև MNP ծառայությունից օգտվող բաժանորդների ցուցանիշը: