Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ոստիկանությունն անօդաչու սարքի միջոցով գաղտնի վերահսկում էր մի ամբողջ քաղաք
29/04/2014 18:20

Ոստիկանությունն անօդաչու սարքի միջոցով գաղտնի վերահսկում էր մի ամբողջ քաղաք

Լոս Անջելեսի ոստիկանությունն անց է կացրել զանգվածային հսկողության տեխնոլոգիայի գաղտնի թեստավորում՝ անօդաչու սարքի միջոցով շուրջորյա վերասհկաողություն կազմակերպելով ամբողջ քաղաքի տարածքում: Փորձարկումն իրականացվել է 2012 թվականին, Կալիֆորնիա նահանգի Քոմփթոն քաղաքում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն վերջերս:

Քաղաքը զբաղեցնում է 26 քառ.կմ տարածք, որը կարելի է վերահսկել բարձր թույլատրությամբ տեսախցիկով «զինված» ընդամենը մեկ դրոնի միջոցով: Ոստիկանությունը ցանկացած պահի էկրանների վրա տեսնում էր քաղաքի ամբողջ պատկերը: Այլ կերպ ասած՝ ոստիկաններին  հնարավորություն էր ընձեռվել հետևելու քաղաքացիների տեղաշարժին առանց վերջիններիս տեղյակ պահելու այդ մասին:

Անօդաչու սարքեր արտադրող Persistent Surveillance Systems ընկերությունը, որը փորձում է պատվերներ ստանալ Ամերիկայի բոլոր ոստիկանական բաժանմունքներից, առանց խնդիրների կարողանում է ապահովել տեսախցիկների շուրջօրյա նկարահանումները: