Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Բացվել է Samsung իննովացիոն թանգարանը
22/04/2014 13:38

Բացվել է Samsung իննովացիոն թանգարանը

Հարավային Կորեայի Սուվոն քաղաքում բացվել է Samsung իննովացիոն թանգարանը (Samsung Innovation Museum, SIM), որը նվիրված է ոչ միայն ընկերության սեփական արտադրանքին և տեխնոլոգիաներին, այլև 19-րդ դարի վերջից սկսած էլեկտրոնիկայի զարգացմանն ամբողջ աշխարհում:

Թանգարանի ստենդերին կարելի է տեսնել նույնիսկ Apple II համակարգիչն ու առաջին հեռուստացույցը: Այսուհանդերձ, ցուցադրության հիմնական մասը կազմում է Samsung ընկերության 20-րդ դարի վերջին և 21-րդ դարասկզբին թողարկված արտադրանքին: Եվ դա բնավ էլ զարմանալի չէ, քանի որ LCD-դիսփլեյով և Mp3 նվագարկչով առաջին հեռախոսը ստեղծվել է հենց Samsung ընկերության կողմից: