Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Barcley’s Center մարզադաշտի տանիքը կանաչապատվելու է
09/04/2014 14:00

Barcley’s Center մարզադաշտի տանիքը կանաչապատվելու է

Երբ 2012 թվականին տեղի ունեցավ Բրուկլինի Barcley’s Center մարզադաշտի բացումը, միակ բանը, որ պակասում էր «կանաչ տանիքն» էր, որը պետք է ծառայեր որպես հանրային հրապարակ: Տանիքի հետ կապված պլանները դուրս էին մնացել մարզադաշտի վերջնական դիզայնի նախագծից, սակայն, The Wall Street Journal ամսագրի համաձայն՝  Forest City Ratner-ը մտադիր է վերականգնել նախկին պլաններն ու կանաչապատել մարզադաշտի տանիքը:

Ներկայումս տանիքն ամբողջությամբ սպիտակ է, իսկ կենտրոնում երևում է Barcley's-ի նշանը: Վերակառուցման աշխատանքների ավարտից հետո տանիքում տնկված կլինեն փոքրիկ բույսեր, որոնք 130 000 քառակուսի ֆուտ տարածք կծածկեն: Այնուամենայնիվ, մարդիկ դեպի կանաչապատված տանիք ազատ ելքի հնարավորություն չեն ունենալու, փոխարենը՝ այն գեղեցիկ տեսք կհաղորդի Prospect Heights թաղամասին, ինչպես նաև կենդանի համերգների ժամանակ կխլացնի ձայները: