Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ինչու են օգտատերերը «լքում» Twitter-ը
27/03/2014 18:58

Ինչու են օգտատերերը «լքում» Twitter-ը

Twitter-ն այն եզակի սոցիալական ցանցերից է, որի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը կտրականապես տարբերվում է իրարից: Ոմանք մեծ հաճույքով օրեկան մի քանի անգամ թվիթներ են անում, ցուցակում քաղաքական գործիչների, երաժիշտների և գիտնականների են ավելացնում, որպեսզի կարդան նրանց գրառումները, ոմանք էլ պարզապես տանել չեն կարողանում այդ երևույթը: Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր սկզբում գրանցվել են, իսկ որոշ ժամանակ անց «լքել» Twitter-ը:

Վերջերս, Deutsche Bank-ի կողմից մի հետաքրքիր վերլուծություն է արվել, որն ինչ-որ չափով բացատրում է օգտատերերի նման վարքագիծը: Իրականացվել է հարցում, որին մասնակցել է 1 100 մարդ`ներառյալ Twitter-ի նախկին և ներկայիս օգտատերերը, ինչպես նաև նրանք, ովքեր կյանքում նույնիսկ մեկ թվիթ չեն արել: Հարցման արդյունքում պարզվել է, որ մարդիկ հիմնականում դադարում են օգտվել Twitter-ից այն պատճառով, որ չեն կարողանում գտնել և ֆիլտրել իրենց հետաքրքրող տեղեկատվությունը:

Այս խնդրին լուծում տալ, բարեբախտաբար, հնարավոր է: Այդ կապակցությամբ Twitter-ը գործարկել է Discover ֆունկցիան, որն օգտատերերին կողմնորոշվելու հնարավորություն է տալիս, թե ում նորություններին ավելի նպատակահարմար կլինի հետևել: Այդուհանդերձ, ըստ հարցման արդյունքների օգտատերերից գրեթե ոչ մեկ տեղյակ չէր այդ ֆունկցիայի մասին:

IPO-ից հետո Twitter-ը գտնվում է կրիտիկական վիճակում: Այս տարի ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 24%-ով և չի բացառվում, որ դեռ կշարունակի նվազել:

Մյուս կողմից, Facebook-ի համար ավելի վատ ժամանակներ էլ են եղել, երբ բոլորը կասկածում էին, որ Ցուկերբերգին կհաջողվի այնպես անել, որ օգտատերերը սիրեն սոցիալական կայքի բջջային հավելվածը: Երկու տարի է անցել և այժմ բոլորի համար էլ ակնհայտ է, որ Facebook-ին հաջողվեց հաղթահարել բոլոր խնդիրները:

Այդ իսկ պատճառով հաջողություն ասել Twitter-ին դեռևս վաղ է, միգուցե նրան էլ հաջողվի անցնել մյուս սոցիալական ցանցերի անցած ճանապարհը: