374
21
2808
ՀՀ կառավարությունը խրախուսում է ՏՏ ոլորտի Startup-ներին

ՀՀ կառավարությունը խրախուսում է ՏՏ ոլորտի Startup-ներին

Ինչպես տեղեկացնում է B24.am լրատվականը, երեկ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները և աջակցության համակարգի ձևավորման և կիրառման հետ կապված հարաբերությունները:

2000 թվականից Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչված այս ոլորտը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում: 2008-2012թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է մոտ 23 տոկոս միջին տարեկան աճ:

Մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մրցունակությունը բարձրացնելու նպատակով են մշակվել սույն օրենքի, ինչպես նաև «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը: Նախատեսվում է ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես, հավաստագրված կազմակերպությունների համար՝ շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում, ինչը էապես կնպաստի նոր ընկերությունների ձևավորմանը, աշխատատեղերի ավելացմանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է օրենքի նախագիծը ներկայացնել լրատվամիջոցներին, որպեսզի ՏՏ ոլորտի աշխատողները մանրամասն ծանոթանան փաստաթղթին, մանավանդ, որ գաղափարը ծնվել է անցած տարվա դեկտեմբերին, երբ Դիլիջանում կայացած համաժողովում քննարկվում էր ինովացիոն զարգացումների թեման: «Այն ժամանակ, երբ մենք այս գաղափարը հնչեցրինք՝ խոստացանք, որ կարճ ժամանակահատվածում կպատրաստենք օրենքի նախագիծ և այն կներկայացնենք հանրության դատին, - հավելել է վարչապետը: - Ուզում եմ շեշտել, որ այս խնդիրը քննարկվել է նաև ՀՀ նախագահի մոտ և արժանացել նախագահի հավանությանը, քանի որ այս որոշումն ունի քաղաքական բովանդակություն: ՏՏ ոլորտն այս պահին իր զարգացվածությամբ հասել է մի այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի Հայաստանը հստակորեն ՏՏ համաշխարհային քարտեզի վրա իր առանձնահատկությամբ, հարաբերական առավելությամբ գրավի իր հատուկ տեղը: Այս օրենքի նախագիծը, մեր կարծիքով, այդպիսի նախադրյալներ ստեղծում է նաև այլ գործիքակազմի հետ միասին»:

Վարչապետը նշել է, որ Վենչուրային հիմնադրամի միջոցները նույնպես կարող են ուղղվել Start-up բիզնեսների ֆինանսավորմանը:

Կարճ հասցե: geek.am/u/3402.html
Հայաստան Հայաստան Տեղեկատվական Տեխնոլոգիաներ Կառավարություն Տիգրան Սարգսյան Հարկեր Շահութահարկ Եկամտային հարկ Վենչուրային հիմնադրամ Վահրամ Ավանեսյան Startups

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2657 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել հասարակությանը: Հերթականը եղել է «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունը, որի ամբողջ ընթացքը, ուղիղ հեռարձակման ռեժիմով, մայիսի 24-ին ցուցադրվել ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

WhatsApp-ի հիմնադիրները 1.3 մլրդ դոլար են կորցրել՝ դուրս գալով Facebook-ից

WhatsApp-ի հիմնադիրների՝ Facebook-ից դուրս գալու պատճառները կապված են մեսենջերի մոնետիզացիայի վերաբերյալ տեսակետերի տարբերության հետ։ WhatsApp-ի հիմնադիրներ Յան Կումը և Բրայան Էկտոնը դուրս են եկել Facebook-ից՝ կորցնելով ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. կանցկացվի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը

Beeline-ը հայտարարում է 10-րդ հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS