374
21
2808
ԻՏՁՄ. ԴիջիՔեմփ և Արմաթ տեխնոլոգիական ճամբարները մեկնարկել են Հանքավանում

ԻՏՁՄ. ԴիջիՔեմփ և Արմաթ տեխնոլոգիական ճամբարները մեկնարկել են Հանքավանում

Հունիսի 29-ին Հանքավանում մեկնարկել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից իրականացվող ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական և «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարները:

«ԴիջիՔեմփ» նորարարական ճամբար

5-րդ ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարին մասնակցում են 14-17 տարեկան ինովացիոն գաղափարներ ունեցող շուրջ 50 պատանիներ: «ԴիջիՔեմփի»  նպատակն է աջակցել և ուղղորդել ինովացիոն գաղափարներ ունեցող պատանիներին, որպեսզի զարգացնեն իրենց տեխնոլոգիական գաղափարները և դրանք դարձնեն բիզնես ծրագրեր: Ինովացիոն ճամբարի շրջանակում դպրոցականները կլսեն առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների դասախոսությունները, ապա թիմային աշխատանքների միջոցով կզարգացնեն իրենց գաղափարները: Ճամբարի ավարտին կընտրվեն լավագույն 3 նախագծերը, իսկ հեղինակները կարժանանան դրամական պարգևի:

«ԴիջիՔեմփ» ինովացիոն ճամբարի մասնակիցները կլսեն ԻՏՁՄ, «PicsArt», «Ucom», «Arloopa», «AEGEE-Yerevan», «Global am», «Լայմ Տեխ», «Սիներջի Ինթրնեշնըլ», «Ինստիգեյթ» ընկերությունների ներկայացուցիչների հաջողության պատմությունները և մասնագիտական դասախոսություններն ու խորհուրդները, ինչպես նաև կմասնակցեն «Ողջ մնալու արվեստի» դասընթացին, կայցելեն ճանաչողական արշավ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ:

Այս տարի «ԴիջիՔեմփի» գործընկերներն են՝ «Ինստիգեյթ», «ՎՕԼՕ», «One Armenia», «Ucom», «COAF», «Վորլդ Վիժն Հայաստան», «Սահման», «Լիդիան Արմենիա», «Հախվերդյան շինմոնտաժ» ընկերությունները, Հայ միության խաչ, «Անուշավան Աբրահամյան» բարեգործական, Հայ կրթության, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամները:

«Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբար

«Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարն իրականացվում է արդեն 2-րդ անգամ: Ի տարբերություն նախորդի, այս տարի «Արմաթ» ճամբարին մասնակցում են 10-13 տարեկան նաև սփյուռքահայ դպրոցականներ (ԱՄՆ, Կանադա, ՌԴ):
«Արմաթ» ամառային ճամբարը յուրահատուկ է նրանով, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ երիտասարդները կսովորեն և ազատ ժամանակ կանցացնեն միասին, ինչը կարող է լավ ընկերության և գործընկերության հիմք հանդիսանալ: Ճամբարի նպատակներից է նաև դպրոցականների մոտ զարգացնել թիմային ոգու գաղափարը:

«Արմաթ» ճամբարի օրակարգը հագեցած է ռոբոտաշինության, ծրագրավորման դասընթացներով, մրցույթներով, հայրենաճանաչությանն ուղղված միջոցառումներով: Ճամբարին մասնակցում են 300 դպրոցականներ, որոնց մի մասը «Արմաթ» լաբորատորիաների սաներն են: Մասնակիցները թիմերով կստեղծեն գծին հետևող ռոբոտներ, հաղթող թիմերը կարժանանան մրցանակների:

«ԴիջիՔեմփ» և «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 8-ին:

Կարճ հասցե: geek.am/u/5526.html
PicsArt UITE Digicamp Armath Ucom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2510 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Պաշտոնապես ներկայացվեց Apple Watch խելացի ժամացույցների երրորդ սերունդը

Այսօր ամերիկյան Apple կորպորացիան ներկայացրել է Apple Watch խելացի ժամացույցների երրորդ սերունդը։ Երրորդ սերնդի Apple Watch-ի գլխավոր նորամուծությունը LTE (4G) կապի միջոցով բջջային ցանցին միանալու հնարավորությունն ...

Code

image

Գործարկվեց «Արմենպրես։ Պատմություն» կայքը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում history.armenpress.am կայքի մեկնարկի մասին։ «Արմենպրես. Պատմություն» նախագծի նպատակն է Գործակալության ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Վարչապետն այցելել է Zangi

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՏՏ ոլորտի «Zangi» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության գործունեությանը, ձեռքբերումներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Նշվել է, որ «Zangi»-ն նոր սերնդի ...

Various

image

Beeline. «Անվտանգ համացանց» կրթական դասընթացներ ամառային ճամբարներում

Beeline-ի և Վորլդ Վիժն Հայաստանի ղեկավարներն այցելեցին Հանքավանի Զեփյուռ ճամբար, որտեղ անցկացվում է «Անվտանգ համացանց» խորագրով դասընթացը։ «Անվտանգ համացանց» դասընթացի նպատակն է 11-14 տարեկան երեխաներին փոխանցել ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram