374
21
2808
Մեկնարկում է Barcamp Yerevan 2017 չԿոնֆերանսը

Մեկնարկում է Barcamp Yerevan 2017 չԿոնֆերանսը

Մայիսի 27-ից 28-ը Երևանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված երիտասարդական (չ)կոնֆերանս «Բարքեմփ Երևան 2017»-ը: Արդեն 9 տարի է, ինչ Բարքեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների: (Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես կգան վեց միջազգային հյուրեր՝ ծրագրավորող Յան Ուալդեբոյերը` Գերմանիայից, Էդուարդ Ուրլիչը` Չեխիայից, Իլյա Կլիմովը՝ Ուկրաինայից, լուսանկարիչ Էնդրյու Ռովաթը` Կանադայից, Եկատերինա Տկաչովան և Եկատերինա Երոշենկոն՝ Ռուսաստանից:

Այս տարի ևս «Բարքեմփ Երևան 2017»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՏ ընկերություններ: Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Արդեն 4 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևան գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը: «ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է ու բառիս բուն իմաստով ռազմավարական նշանակություն ունի:    Այս առումով հատկանշական է, որ Ucom-ը նպաստում է Հայաստանի 9 մարզերում «Արմաթ» խմբակ-լաբորատորիաների բացմանը, որտեղ սովորող դպրոցականները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Բացի այդ Discovery Science-ը և Ucom ընկերությունը երիտասարդ գիտնականների և նորարարների համար մրցույթ են հայտարարել: Ապագայի հաղորդակցման մասին լավագույն գաղափարի հեղինակը կմեկնի Նիդերլանդներ և կայցելի Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հովանավորներն են Workfront Armenia, SFL LLC, Ginosi Apartels ընկերությունները: Բարքեմփ Երևանը կարելի է գտնել Facebook-ում` https://www.facebook.com/barcampevn, Twitter-ում` @barcampam, Instagram-ում` https://www.instagram.com/barcamp_yerevan/: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn17:

-----------------

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում Բարքեմփը անցկացվում է 2009թ-ից: Առաջին Բարքեմփ Երևանին մասնակիցների թիվը հասնում էր 200-ից 300-ի, իսկ 8 տարի անց՝ գերազանցեց 3000-ը:

Կարճ հասցե: geek.am/u/5510.html
Ucom Telecom Հայկ Եսայան Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2546 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. 4G ցանցը հասանելի է դարձել 14 նոր քաղաքում

Հայաստանում Beeline-ը հայտարարում է այս տարվա կեսին մեկնարկած բջջային ցանցի լայնածավալ արդիականացման ծրագրի ավարտի մասին։ Հայաստանում Beeline-ի ներկայության ամբողջ ընթացքում սա ենթակառուցվածքների ամենախոշոր արդիականացումն է՝ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

2018թ.-ին հնարավոր է iPhone X-ի հիմքի վրա երեք նոր սմարթֆոն թողարկվի

KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ-Չի Կուոն, ով հայտնի է ՏՏ ընկերություններում իր ունեցած կապերով, հայտնել է, որ հաջորդ տարի Apple կորպորացիան iPhone X սմարթֆոնի հիմքի ...

Business

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ում կայացել է iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելի հանդիպումը ՏՀՏ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Այսօր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար, «Nest Labs» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: ...

Various

image

Ռոստելեկոմի աշխատակիցները մասնակցեցին արյունատվության ակցիային

«Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը հոկտեմբերի 26-ին մասնակցեց արյունատվության ակցիային և արյուն նվիրաբերեց ՀՀ առողջապահության նախարարության Արյունաբանական կենտրոնում։ Արյունաբանական կենտրոնում ախտորոշվում, բուժվում և դիսպանսեր հսկողության տակ են գտնվում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram