374
21
2808
Անցկացվեց «ISTC Think Day: Employment» միջոցառումը

Անցկացվեց «ISTC Think Day: Employment» միջոցառումը

Միջազգային տեխնոլոգիական գիտելիքը Հայաստանում մատչելի դարձնելու, տեխնոլոգիական կրթությունը խթանելու, շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստելու և աշխատաշուկա ներգրավելու հմտություններ ձևավորելու նպատակով 2017թ. ապրիլի 12-ին անցկացվեց «ISTC Think Day: Employment» միջոցառումը։ Այն նախաձեռնել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC):

Միջոցառման մեկնարկից հետո հանդես եկավ ISTC կրթական ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը, ներկայացնելով կենտրոնի կողմից մշակված և իրականացվող ուսումնական ծրագրերը, ընդհանուր գործունեությունը և խոսեց արդեն գործող՝ «կրթությունից դեպի աշխատանք» մոդելի մասին:

«ISTC Think Day Employment»-ի ընթացքում նաև տեղի ունեցավ ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը: ISTC Ակադեմիա ուսումնական ծրագիրն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 32 ուսանող՝ ՀՀ տարբեր համալսարաններից: 4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների 2 հիմնական ուղղությամբ՝

- բիզնես (Թվային մարքեթինգ և անալիտիկա, SEO, PPC and E-Mail մարքեթինգ, Բիզնես վերլուծություն և վիճակագրություն IBM SPSS ծրագրի միջոցով, Ֆինանսական վերլուծություն և IBM Cognos, Բիզնես պրոցեսների կառավարում և IBM BPM)

- տեխնոլոգիական (Java հավելվածների ծրագրավորում, Python և բջջային հավելվածների ծրագրավորում, Տեղեկատվական անվտանգություն, Աշխարհագրական տվյալների բազաների կառավարում, Հավելվածների ծրագրավորում IBM Watson և IBM Bluemix միջավայրում):

Այնուհետեւ մասնակիցներից ձեւավորվել են թիմեր, ովքեր աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա:

Միջոցառման ընթացքում մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց նախագծերը, ինչպես նաեւ ստացան ծրագրի մասնակցության վկայականներ:

Նախագծերի շարքում էին, «iteacher» հավելվածը, որը կօգնի սովորել կոդավորում, <<WIMBUS>>-ը, որը կխնայի այն ժամանակը, որը դուք ծախսում եք՝ ավտոբուսին սպասելով: Հետաքրքիր նախագծերից են նաև <<Footrip>>-ը, որը կդառնա հիանալի խորհրդատու Երևանում լավ ժամանակ անցկացնելու վայր գտնելու համար:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև հատուկ հյուրեր, ովքեր իրենց ներկայացրեցին իրենց տեսակետները «կրթությունից դեպի աշխատանք» համապատասխան էկո-համակարգի զարգացման թեմայի շուրջ:

Հատուկ հյուրերի թվում էին՝

- Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի տեխնիկական գծով տնօրեն Համբարձում Քաղկեցյանը, ով խոսեց ներհամալսարանական ձեռնարկատիրական մշակույթի զարգացման մասին,

- Հայաստանում Ամերիկյան Համալսարանի համակարգչային գիտությունների ամբիոնի պատասխանատու Արթուր Պետրոսյանը, ով պատմեց նոր կիրառական մոդելի մասին՝ ուղղված համակարգչային գիտությունների ամբիոնի ուսումնական ծրագրերի բարելավմանը,

- «PicsArt» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Վարսիկ Վարդանյանը, ով ներկայացրեց գործատուի տեսանկյունից հաճախ հանդիպող խնդիրները, և հնարավոր լուծումները:

Կարճ հասցե: geek.am/u/5488.html
PicsArt ISTC Think Day

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram