374
21
2808
Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի «Ծրագրավորման ժամ» միջազգային միջոցառումը

Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի «Ծրագրավորման ժամ» միջազգային միջոցառումը

«Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

«Ծրագրավորման ժամը» միջազգային ձևաչափի միջոցառում է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս խաղերի միջոցով հեշտությամբ սովորելու ծրագրավորման տարատեսակ լեզուներ, ինչպես նաև զարգացնելու տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: «Ծրագրավորման ժամը» համախմբում է ավելի քան 100 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրի շուրջ 45 000 դպրոցներից:

Հայաստանում  «Ծրագրավորման ժամը» կազմակերպվում է երկրորդ անգամ։ Անցյալ տարի միջոցառումը համախմբել էր ավելի քան 150 մասնակցի՝ ՀՀ տարբեր դպրոցներից: Հետաքրքրությունն այս միջոցառման նկատմամբ գնալով մեծանում է:  Այս տարի միջոցառմանը գրանցվել է 250-ից ավելի մասնակից Հայաստանի տարբեր դպրոցներից:

«Այսօր ծրագրավորումը հասանելի է բոլորին: «Hour of Code»-ի նպատակն է զարգացնել ծրագրավորման մտածողություն` անկախ մասնագիտությունից, լինես բանասեր, նկարիչ, թե իրավաբան: 2014-ին անցկացված առաջին «Hour of Code»-ը ցույց տվեց, որ նման նախաձեռնությունները համախմբում և ոգևորում են բազմաթիվ պատանիների: «Այբ» դպրոցը խրախուսում է նորարար ձևաչափերը և համարում նման ծրագրերի իրականացումը մեծ ներդրում ապագա սերնդի կրթության և զարգացման հարցում», - ասաց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«Այսօր տեխնոլոգիաները շոշափում են կյանքի բոլոր կողմերը՝ սկսած հեռախոսներից մինչև մեքենաներ, բժշկությունից մինչև առօրյա։ Այդ իսկ պատճառով շատ երկրների դպրոցներում ծրագրավորման առարկան դասավանդվում է կենսաբանության, մաթեմատիկայի ու գրականության հետ միասին: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կարևորում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է դպրոցական հասակից երեխաներին ցույց տալ, որ բացի տեխնոլոգիական արտադրանքներ օգտագործելուց նաև կարևոր է իմանալ, թե ինչպես են ստեղծվում դրանք», - նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

«Ծրագրավորման ժամ» միջոցառմանը կարող են մասնակցել նոր տեխնոլոգիաներով, խաղերով և ծրագրավորմամբ հետաքրքրվող բոլոր անձինք՝ անկախ տարիքից: Ծրագրավորման որևէ լեզվի իմացություն պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: Մասնակիցների գրանցումն ավարտվել է դեկտեմբերի 13-ին:

Այս տարի, բացի ծրագրի ավանդական մասից, սպասվում է նաև ռոբոտների ցուցադրություն: Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն աջակցում է «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը՝ ապահովելով գերարագ ինտերնետ կապով:

Միջոցառման «համեղ» գործընկերն է «Menu.am»-ը:

Միջոցառման աջակիցներն են նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «PicsArt» ընկերությունը:

Կարճ հասցե: geek.am/u/5195.html
menu.am Այբ Դպրոց Hour of Code Ծրագրավորման ժամ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2657 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել հասարակությանը: Հերթականը եղել է «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունը, որի ամբողջ ընթացքը, ուղիղ հեռարձակման ռեժիմով, մայիսի 24-ին ցուցադրվել ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

WhatsApp-ի հիմնադիրները 1.3 մլրդ դոլար են կորցրել՝ դուրս գալով Facebook-ից

WhatsApp-ի հիմնադիրների՝ Facebook-ից դուրս գալու պատճառները կապված են մեսենջերի մոնետիզացիայի վերաբերյալ տեսակետերի տարբերության հետ։ WhatsApp-ի հիմնադիրներ Յան Կումը և Բրայան Էկտոնը դուրս են եկել Facebook-ից՝ կորցնելով ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. կանցկացվի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը

Beeline-ը հայտարարում է 10-րդ հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS