374
21
2808
Ucom. Գործարկվել է U!Pay վճարային համակարգը

Ucom. Գործարկվել է U!Pay վճարային համակարգը

Այսօր «Յուքոմ» ընկերության «Ամիրյան» սպասարկման կենտրոնում համատեղ ասուլիսով հանդես եկան «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և «Իդրամ» վճարային համակարգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը:  Նրանք ներկայացրին համատեղ ստեղծված U!pay վճարային համակարգը, որի միջոցով կարելի է մեկ վայրում կատարել բոլոր վճարումները: Այսինքն` յուրաքանչյուր քաղաքացի, անկախ «Յուքոմի» բաժանորդ հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքից, այցելելով «Յուքոմ» ընկերության սպասարկման կենտրոն, կարող է կատարել կոմունալ և այլ տեսակի վճարումներ միևնույն վայրից, միևնույն համակարգով:

«Արդեն մի քանի ամիս է U!Pay վճարային համակարգը  ներդրված է մեր երկու սպասարկման կենտրոններում: Այսօրվանից համակարգը գործում է «Յուքոմի» ևս 5 սպասարկման սրահներում: Առաջիկայում նախատեսված է ընդլայնել աշխարհագրությունն ու ծառայությունը հասանելի դարձնել ավելի մեծ թվով մասնաճյուղերում, այդ թվում՝ մեր մարզային կենտրոններում», - իր խոսքում նշեց «Յուքոմ»  ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

U!pay վճարային համակարգի միջոցով հնարավոր է կատարել հետևյալ վճարումները՝

- Կոմունալ վճարումներ
- Վարկերի մարում
- Բջջային հեռախոսի լիցքավորում
- Հարկերի, տուրքերի վճարումներ
- ՃՈ տուգանքների վճարում
- Ավտոկայանման համար վճարում
- Սոցցանցերի հաշիվների լիցքավորում
- ԱՊՊԱ պայմանագրի կնքում (վերակնքում)
- ԻԴՐԱՄ հաշվի լիցքավորում
- Բուքմեյքերական հաշիվների լիցքավորում
- Դրամական փոխանցումներ
- Էլեկտրոնային փողի փոխարկում

«Իդրամ» վճարային համակարգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն իր ելույթում ընդգծեց, որ «Իդրամ» ընկերությունը մշտապես կարևորել է հաճախորդների սպասարկման հարմարավետությունը, մասնավորապես՝ բոլոր վճարումները մեկ վայում և առանց հերթերում սպասելու իրականացնելու հնարավորությունը: «Այդ չափանիշները մենք փորձում ենք ապահովել մեր շուրջ 15 մասնաճյուղերում. այսօր դրանց միանում է նաև U!Pay համակարգը», - նշեց Սերգեյ Առաքելյանը:

U!pay վճարային համակարգը այժմ գործում է «Յուքոմ» ընկերության «Հյուսիսային պողոտա», «Ամիրյան», «Արաբկիր 1», «Նոր-Նորք», «Վանաձոր», «Էրեբունի» և «Մալաթիա-Սեբաստիա» սպասարկման կենտրոններում, սակայն շուտով համակարգը կգործի նաև այլ սպասարկման կենտրոններում:

Կարճ հասցե: geek.am/u/5000.html
Ucom Հայաստան առցանց վճարումներ ԻԴՐԱՄ Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram