374
21
2808
Beeline. մեկնարկել է «Ագրո դպրոց» ծրագիրը

Beeline. մեկնարկել է «Ագրո դպրոց» ծրագիրը

Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) համատեղ հայտարարում են «Ագրո դպրոց» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի նպատակն է թվային տեխնոլոգիանների միջոցով լուծել կրթական, արտագաղթի և սոցիալական խնդիրները Հայաստանի գյուղական համայնքներում:

Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում, որը հանդիսանում է «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչը և նպատակ  ունի «Օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան»:

«Make Your Mark» նոր գլոբալ սոցիալական ռազմավարությունը, որն իրականացվում է   Ընկերության տարբեր բիզնես միավորներում և գործող ընկերություններում նպատակ ունի  թվային տեխնոլոգիաների օգնությամբ խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը։ «Թող քո հետք»-ի միջոցով մենք կարող ենք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան», - նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Գալինա Կուրգանովան:

«Beeline-ը Հայաստանում այսօր պաշտոնապես միանում է «Make Your Mark» ծրագրին և «Ագրո դպրոց» նախագիծն այս ռազմավարության շրջանակում իրականացվող առաջին միջոցառումն է։ Մենք իրականացնելու ենք բազմաթիվ ծրագրեր այս նախաձեռնության շրջանակում։ Կարևոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություններ աճող սերնդի զարգացման համար, ովքեր այսօր արդեն իսկ կստանան մասնագիտական հմտություններ, իսկ հետագայում կդառնան իրենց գործի վարպետներ և վաղվա օրվա կերտողներ։ Սեր և հետաքրքրություն սերմանելով երիտասարդների մեջ` մենք կնպաստենք երիտասարդների կարողությունների զարգացմանը, կխթանենք իրենց փոքր բիզնեսի վարման և եկամտի ստեղծման գործընթացին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ի հետ համագործակցության շնորհիվ իրականություն դարձավ գետաշենցիների համար այդքան բաղձալի «Ագրո դպրոց» նախագիծը, որը հնարավորություն կտա դպրոցական տարիքից ծանոթանալ ֆերմերային գործունեության վերջին նորություններին և հմտություններին, կսովորեցնի իրենց ճիշտ գնահատել շուկան, մրցունակ արտադրանք ունենալ և կարողանալ ճիշտ դիրքավորել արտադրանքը՝ օգտագործելով մարքեթինգային լավագույն փորձը», - նշեց COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը։

Ծրագիրը կիրականացվի չորս հիմնական փուլով. ուսումնական ծրագրի մշակում և ջերմատան կառուցում, լսարանային և գործնական ուսուցումներ, փորձի փոխանակում այլ համայնքների ավագ դպրոցի աշակերտների հետ, առցանց հարթակի միջոցով ստացված արտադրանքի շուկայավարում և վաճառք։ Ծրագրին կմասնակցեն Արմավիրի մարզի Գետաշեն և շրջակա երեք համայնքի շուրջ 235 ավագ դպրոցի աշակերտներ։

Նշենք, Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերջին մի քանի տարիների ընթացքում արդեն իսկ իրականացրել են կրթական և սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր՝ ուղղված համայնքների հավասարաչափ զարգացմանը։

Կարճ հասցե: geek.am/u/4964.html
Beeline Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram