Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Mirosoft-ը պատրաստվում է նոութբուք-սմարթֆոն թողարկել
21/01/2015 13:51

Mirosoft-ը պատրաստվում է նոութբուք-սմարթֆոն թողարկել

Microsoft ընկերությունը նոր պատրաստվում է նոր գաջեթ-տրանսֆորմեր թողարկել, սակայն այս անգամ խոսքը ոչ թե առանձին ստեղնաշարով պլանշետի, այլ նոութբուքի և սմարթֆոնի հիբրիդի մասին է: 

The Information հրատարակության տվյալներով՝ նորույթը ներկայացվելու է այս շաբաթվա ընթացքում, թեև սարքի մասին պատկերացումներն առայժմ ամենևին էլ հստակ չեն:  

Տվյալ պահին վարկածները երկուսն են: Առաջին տարբերակի համաձայն՝ գաջեթն իրենից ներկայացնելու է առանձնացված էկրանով (ըստ էության՝ զանգեր իրականացնելու հնարավորությամբ հագեցած պլանշետով) նոութբուք: Այս դեպքում միակ խնդիրն այն է, որ նման սարքեր շուկայում արդեն գոյություն ունեն: 

Երկրորդ վարկածի համաձայն՝ ներկայացվլու է մի սարք, որն արտաքին տեսքով ծալվող հեռախոս է հիշեցնելու, սակայն ներսում ֆիզիկական ստեղնաշար և լրացուցիչ էկրան է պարունակելու: Այս դեպքում էլ հարցեր են ծագում գաջեթի չափսերի և ֆունկցիոնալ հնարավորությունների վերաբերյալ: 

Այդուհադերձ, սրանք միայն վարկածներ են, իսկ մեզ մնում է միայն սպասել ու հետևել նորություններին, որոնք, հուսով ենք, երկար սպասել չեն տա: