Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ձեր կեցվածքին կհետևի Arki «խելացի» թևնոցը
21/11/2014 11:18

Ձեր կեցվածքին կհետևի Arki «խելացի» թևնոցը

Ժամանակակից պայմաններում միլիոնավոր մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում են գրասենյակներում՝ համակարգիչների առջև նստած, ինչը մեծ վնաս է հասցնում առողջությանը և բացասաբար անդրադառնում կեցվածքի վրա: 

Անգամ քայլելիս մարդիկ մոռանում են պահպանել մարմնի ճիշտ դիրքը: Այս բավականին լուրջ խնդրին կփորձի լուծում տալ Arki կոչվող նոր գադջեթը: «Խելացի» թևնոցում ներկառուցված են հատուկ ցուցիչներ, որոնք քայլքի ընթացքում վերահսկում են վերջույթների շարժումների արագությունը: Սարքը վերլուծում է մկանների վերաբերյալ բոլոր տվյալներն ու համապատասխան խորհուրդներ տալիս: 

Քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր յուրօրինակ քայլվածքը, թևնոցը հարմարվում է հենց այն մարդուն, ով տվյալ պահին կրում է այն: Arki-ին պարզապես գեղեցիկ աքսեսուար չէ: Դրա նախագծման մեջ մասնակցություն են ունեցել բժշկական, ինչպես նաև սպորտային ոլորտների հատուկ մասնագետներ: 

«Խելացի» թևնոցի ևս մի առանձնահատկություն է Էսթետիկ արտաքին տեսքը: Յուրաքանչյուր օգտատեր թևնոցն ամրացնելու համար ըստ իր ճաշակի կարող է ընտրել զանազան գոտիներից ցանկացած մեկը: Տվյալ պահին գադջեթը ներկայացված է Kickstarter համաֆինանսավորման հարթակում: Արտադրությունն սկսելու համար անհրաժեշտ գումարը հավաքելու դեպքում այն վաճառքի կներկայացվի 2015 թվականի գարնանը: